13:06:45 Թաքնված իմաստներով տարբերանշաններ | |
FedEx Եթե մի փոքր ուշադիր նայեք, ապա կտեսնեք դեպի աջ ուղղված սլաք E և x տառերի միջև: Այդ սլաքը խորհրդանշում է արագություն և ճշգրտություն՝ այս կազմակերպության երկու հիմնական սկզբունքները: Հետաքրքիր է, որ ովքեր չգիտեին սա, սրանից հետո նկարին նայելիս, առաջինը տեսնելու են հենց այդ սլաքը:))) Toblerone Շվեյցարական այս կազմակերպությունը զբաղվում է շոկոլադի արտադրությամբ: Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնը անվանում են նաև Արջերի Քաղաք: Toblerone-ը իր տարբերանշանում խտացրել է նաև քաղաքը, որպես խորհրդանիշ ընտրելով արջին: Hope for African Children Initiative Այս հասարակական կազմակերպությունը զբաղվում է Աֆրիկայի երեխաներին օգնություն տրամադրելով: Եթե մի փոքր ուշադիր նայեք, կտեսնեք երեխայի և հասուն մարդու դեմքեր, որպես աջակցության նշան: Formula 1 Մի փոքր ուշադիր նայելու դեպքում F տառի և կարմիր գծերի միջև կտեսնեք 1 թիվը, իսկ կարմիր գծերը խորհրդանշում են արագություն: Sun Microsystems Sun կազմակերպության տարբերանշանը աշխարհում ամենահայտնի ամբիգրամմաներից մեկն է: Տարբերանշանը քառակուսի է, որի յուրաքանչյուր անկյունից կարդացվում է Sun բառը: Big Ten Big Ten-ը ակադեմիական միություն է, որը հիմնվել է 1886 թվականին: Այն բաղկացած էր 10 համալսարաններից, սակայն 1990 թվականի հունիսն նրանց միացավ ևս մեկ համալսարան: Չցանկանալով փոխել միության անունը, նրանք ուղղակի տարբերանշանի վրա ավելացրեցին 11 թիվը (T տառի երկու կողմերում) Baskin Robins B և R տառերի վարդագույն մասերը կազմում են 31 թիվը: Հենց այդքան համերով պաղպաղակներ է արտադրել այս կազմակերպությունը: Eight Ամեն տառը պտրաստված է 8 թվից:
| |
|
Всего комментариев: 0 | |