Главная » 2011 » Նոյեմբեր » 13 » Մի քանի գաղտնիք մարդու թաքնված հնարավորությունների մասին
15:13:07
Մի քանի գաղտնիք մարդու թաքնված հնարավորությունների մասին


1. Եթե Դուք դժվարանում եք լսել, թե ինչ է
 
ասում Ձեր զրուցակիցը, կարիք չկա 

անընդհատ կրկնել "ինչ, ինչ ես ասում, հըն" 

և նման արտահայտությունները: Այդ 

անհարմար իրավիճակից Ձեզ դուրս կբերի 

Ձեր աջ  ականջը: Այն ավելի լավ է ընկալում 

արագ ռիթմով արտասանվող խոսքը, ուստի 

Ձեզ մնում է միայն Ձեր աջ ականջը շրջել 


դեպի զրուցակիցը: Իսկ, եթե ցանկանում եք 

լսել շատ ցածր հնչող երաժշտություն, ապա 

դեպի այդ կողմը շրջեք Ձեր ձախ ականջը, 

որն ավելի լավ է ընկալում երաժշտական 

տոները:

2. Եթե վախենում եք ներարկումից, այս հարցում Ձեզ կօգնի հազը: Այն առաջացնում է ճնշման հանարծակի և կարճաժամկետ բարձրացում: Այդ ընթացքում ճնշվում են ցավային ռեցեպտորները և Դուք անհամեմատ ավելի քիչ եք զգում ցավը:

3. Եթե տանջում է ատամի ցավը, անցկացրեք այն առանց նույնիսկ Ձեր բերանը բացելու: Վերցրեք սառույցի կտոր և քսեք այն ձեռքին` դրսի կողմից` ցուցամատի և բութի միջև ընկած V-աձև հատվածում: Ցավը կիսով չափ կանցնի: Ձեռքի այդ հատվածում նյարդերի ստիմուլացիան արգելակում է ուղեղի ցավային ազդակները: Իսկ հետո մի մոռացեք, որ գոյություն ունեն ատամնաբույժներ:))))))

4. Երևի Ձեզանից շատերն են վազքից հետո կողային հատվածում սուր ծակոց զգացել: Դա նրանից է, որ Դուք վազքի ժամանակ սխալ եք շնչում: Պետք է արտաշնչել այն պահին, երբ Ձեր ձախ ոտքը դիպչում է գետնին: Իսկ ծակոցի պատճառն այն է, որ աջ ոտքը գետնին դնելիս եք արտաշնչում, որն առաջացնում է ճնշում լյարդի վրա, և դրա հետևանքով էլ սկսվում են ծակոցները:

5. Եթե թմրել է Ձեր ձեռքը, շարժեք գլուխը այս ու այն կողմ: Թմրածությունն առաջանում է պարանոցի մկանների լարվածությունից, իսկ այդ շարժումները նպաստում են դրանց թուլացմանը, և մեկ րոպեի ընթացքում թմրածությունը վերանում է:
Просмотров: 530 | Добавил: ZHORO16 | Теги: HETAQRQIR | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]