Главная » 2012 » Հունվար » 12 » Ինչպես պատրաստել 3D նկար
18:49:32
Ինչպես պատրաստել 3D նկար

Շատ հետաքրքիր և հեշտ եղանակ 3D նկարներ պատրաստելու համար: 
Ի՞նչ է անհրաժեշտ 3D նկար պատրաստելու համար:
  1. Ֆոտոխցիկ կամ ուղղակի նկար, որը պետք է դարձնեք 3D 
  2. Ծրագիր, որով կպատրաստենք նկարը (Կօգտագործենք Z-Anaglyph ծրագիրը: Բեռնեք այստեղից
  3. Հատուկ 3D ակնոցներ նկարի վերջնական արդյունքը գնահատելու համար:

1
Քայլ

Նախ բացում ենք ծրագիրը և տեղադրում համակարգչի մեջ, որը առանձնապես բարդ գործընթաց չի:

2
Քայլ

Եվ այսպես, պետք է նկարենք երկու նկար ֆոտոխցիկի միջոցով: Պետք է նկարենք այնպիսի իրեր, որոնք ունեն որոշակի ծավալ և ծալվածքներ, օրինակ՝ բազմոցը: Նկարը նկարում ենք երկու դիրքից: Առավել մեծ  իրեր նկարելու դեպքում պահպանեք 2-3 մետր հեռավորություն:
Այսպես նկարում ենք առաջին նկարը(Ձախ նկար), որից հետո ֆոտոխցիկը տեղաշարժում ենք դեպի աջ, մոտ 5-10 սմ: Եթե առարկաները գտնվում ենք շատ հեռու, ապա այս թվերը կարող են հասնել նաև մի քանի մետրի: 
Աջ շարժվելուց հետո նկարում ենք երկրոդ նկարը(Աջ նկար):

3
Քայլ

Արդեն պատրաստի նկարները տեղափոխում ենք համակարգչի մեջ (ցանկալի է առանձին թղթապանակներում առանձնացնել նկարները): Նկար պատրաստելուց հետո արդեն կարող եք ջնջել նկարների մի զույգը:

4
Քայլ

Բացում ենք արդեն տեղադրված  Z-Anaglyph ծրագիրը և տեսնում ենք աջ ու ձախ երկու պատուհան: Այդ պատուհանների վերևում տեսնում ենք երկու փոքրիկ թղթապանակ, որոնց միջոցով համապատասխանաբար բացում ենք աջ և ձախ պատուհանների նկարները:

5
Քայլ

Կարգավորումներ
Grayscale/Color
-սա Սև ու սպիտակ կամ գունավոր նկարների համար
Default/red-green/red-blue-սա կախված է այն բանից, թե ինչ ակնոցների համար է պատրաստվում նկարը՝ Կարմրակապույտ կամ կարմրականաչ
Следующие кнопки– այս ֆունկցիայի միջոցով ընտրում եք ակնոցի լինզաների դիրքը՝ կարմիրը աջից կամ ձախից

6
Քայլ

Բացված պատուհանում կտեսնեք արդեն պատրաստի նկարը, որը կարող ենք պահպանել . jpg կամ .Tiff ֆորմատներով: Բացի այդ կարելի է նաև կարմիր և կապույտ գույների քանակությունը ստացված նկարում:
Прикрепления: Նկար 1
Просмотров: 1758 | Добавил: ZHORO16 | Теги: photo, pc, HETAQRQIR, Programm, 3d | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]