16:08:23 Ծիծաղաշարժ անեգդոտներ | |
Հայկական ռադիոյին հարցնում են. -Ի՞նչ անի գեր կինը նիհարելու համար: -Թող օղ պտտի իրանի շուրջը: -Իսկ եթե այնքան գեր է, որ չի մտնում օղի մեջ: Մեջ է մտնում թուրքական ռադիոն: -Ձեր ցավը տանեմ գեղեցկությունը մի փչացրեք: Մայրը մտնում է դեղատուն և դիմում է վաճառողին. -Երեխայիս համար վիտամիններ դուրս գրեք: -Ի՞նչ վիտամիններ են պետք՝ A,B,C,D: -Ի՞նչ կապ ունի դա, միևնույն է երեխան կարդալ չգիտի: -Վաննան Ձեզ օգնե՞ց: -Ոչ բժիշկ, չկարողացա լրիվ ջուրը խմել: -Բժիշկ, երազումս ես մարդակեր էի: -Ոչինի, ամեն տեսակի երազներ էլ լինում են: -Ճիշտ է, բայց կինս է տնից անհետացել: Պրոֆեսորը հարցնում է ուսանողուհուն՝ -Ասացեք խնդրեմ, որ օրգանն է մեծանում 4 անգամ: -Օյ, պրոֆեսոր,-ամաչելով պատասխանում է ուսանողուհին: -Ձեր մտածած օրգանը մեծանում է 10 անգամ, իսկ ես նկատի ունեի փայցախը: -Բժիշկ, օգնեք կինս մահանում է: -Ի՞նչ է, տզրուկները չօգնեցին: -Ո՛չ, 5 հատը կերավ, 6-ից հրաժարվեց: -Բժիշկ, ինձ տանջում են գլխացավերը: -Եվ վաղու՞ց: -Ծնված օրվանից: -Իսկ դրանից առաջ գլխացավեր չունեի՞ք,- պատասխանում է զբաղված բժիշկը: -Բժի՛շկ, ճի՞շտ է, որ ովքեր շատ են գազար ուտում , լավ տեսողություն ունեն: -Իհա՛րկեշ, մի՞թե երբևէ հանդիպել եք ակնոցավոր ճագարի: Բժիշկը այցելուին: -Ձեր հիվանդության պատճառը ալկոհոլն է: -Բժիշկ, Դուք առաջին մարդն էիք, որ մեղքը իմ վրա չբարդեց: Մի վանեցի մեծահասակ կնոջից մեզի անալիզ են ուզում շաքարախտի համար: Կինը 3 լիտրանոց տարայով բերում է լաբարատորյա: Պատասխանը ստանալուց հետո կինը նստած տեղից չի կանգնում: Երբ նրան հարցնում են, թե ինչու չի գնում նա պատասխանում է: -Իյա՜, բա իմ մե՞զը, լսել եմ մեջը շաքար կա: | |
|
Всего комментариев: 0 | |