Главная » 2012 » Սեպտեմբեր » 16 » Քիմ Քարդաշյանի «վարձը» 150 հազ դոլար է
13:32:50
Քիմ Քարդաշյանի «վարձը» 150 հազ դոլար է


Աշխարհահռչակ երգիչների և երաժշտական խմբերի պատվերների գործակալ Մայք Էսթերմանը նշել է, որ մասնավոր խնջույքի համար ցանկացած գնով կարելի է համաշխարհային աստղ վարձել, տեղեկացնում է Yahoo լրատվականը:

«Ցանկացած գնի համապատասխան հեղինակություն կգտնվի, եթե ցանկանաք Playboy–ի մոդելի հրավիրել, նրա ներկայության համար կվճարեք 1000-ից 1500 դոլար, իսկ եթե Լեդի Գագային եք ցանկանում տեսնել ձեր խնջույքին, ապա պատրաստ եղեք բաժանվել ձեր միլիոններից»,- ասել է Էսթերմանը:

Գործակալի ցուցակը գլխավորում է փոփ երգչուհի Լեդի Գագան, որի ներկայության համար համար անհրաժեշտ կլինի վճարել 2մլն դոլար, նրան հաջորդում է «Մետալիկա» խումբը, որը մեկ երեկույթի համար պահանջում է 1.5մլն դոլար, եռյակը 300 հազ դոլարով եզրափակում է Պիտբուլը:

Անդրադառնալով հայազգի աստղ Քիմ Քարդաշյանին, Էսթերմանը նշել է, որ նրա մեկ երեկոյի արժեքը 150 հազ դոլար է:

«Քիմը պահանջարկ ունի ամեն շաբաթ, սակայն նա ամեն մի երեկույթի չի գնում»,- ավելացրել է Էսթերմանը:


Просмотров: 730 | Добавил: ZHORO16 | Теги: HETAQRQIR, Kim, kardashian | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]